Բաժիններ՝

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի և նրա X ընկերության դեմ, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը. այս մասին մայիսի 7-ին հայտնել է ֆրանսիական Monde թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։

Հոդվածում նշվում է, որ Փարիզի դատախազությունը մայիսի 6-ին նախնական հետաքննություն է սկսել X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) մայր ընկերության, դրա ղեկավար Իլոն Մասկի և մինչև 2025 թվականի ամառը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լինդա Յակարինոյի դեմ։

Ապրիլին Մասկը չէր ներկայացել Փարիզի դատախազություն՝ X-ի դեմ հետաքննության շրջանակում ցուցմունք տալու համար։ Իսկ փետրվարին խուզարկություններ էին կատարվել Ֆրանսիայի նրա գրասենյակներում։

2025 թվականի հուլիսին Փարիզի դատախազությունը հետաքննություն էր սկսել X-ի դեմ՝ ալգորիթմերի ենթադրյալ մանիպուլյացիայի կասկածանքով։ Հետագայում հետաքննությունն ​​ընդլայնվել էր X-ի հարթակում աշխատող Grok չաթբոտի դեմ հայտարարությունների առնչությամբ՝ սեռական բնույթի ֆեյքեր ստեղծելու մեղադրանքներով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031