Չինաստանը դեմ է Մադուրոյին ԱՄՆ-ում բռնի պահելուն
Չինաստանի իշխանությունները վճռականորեն դեմ են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը Միացյալ Նահանգներում բռնի պահելուն: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չորս ամիս առաջ ԱՄՆ-ն հանդգնաբար ռազմական հարված հասցրեց Վենեսուելային և ուժով պահում է նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: Գերիշխանության այդ գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ոտնահարում են Վենեսուելայի ինքնիշխանությունը և սպառնում խաղաղությանն ու կայունությանը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Պեկինը «վճռականորեն դեմ է հանդես գալիս դրան»:
Նրա խոսքով՝ Չինաստանն, ինչպես և նախկինում, կաջակցի Վենեսուելայի ջանքերին, որոնք նպատակամղված են պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունը և օրինական իրավունքները:
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում Կարակասում ձերբակալեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը և տեղափոխեց Նյու Յորք՝ թմրանյութերի մաքսանենգության և զենքի հետ կապված մեղադրանքներով։
Այս գործողությունից հետո Վենեսուելայում նախագահի պաշտոնակատար է նշանակվել երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։



