ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին տեղեկացրել են, որ Մոսկվան անընդունելի է համարում Վլադիմիր Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելը։

«Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին տեղեկացվել է, որ կտրականապես անընդունելի է Կիևի նացիստական ​​ռեժիմի առաջնորդ Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելը՝ ԵՄ-ի կողմից վերջերս Հայաստանում կազմակերպված միջոցառումների ժամանակ»,-ասվում է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում գտնվում էր Հայաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031