«Հեռանում են՝ գոնե մի քիչ բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Հողագործությամբ քչերն են զբաղվում, շահավետ չէ, եղանակն էլ մեր կողմից չէ, մի քանի տարի է՝ կարկուտն է բերքը փչացնում, դրանից առաջ ցրտահարություն եղավ, գյուղացու աշխատանքը ջուրն ընկավ: Հետն էլ գյուղում կարգին պայմաններ չկան, հենա՝ ջրի խնդիրն արդեն ահագին պրոբլեմ է: Մարդիկ էլ ստիպված գնում են»:
Սարսափելի են ոչ միայն Լուկաշինի միջհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհները, այլև գլխավոր մայրուղուց դեպի համայնքը տանող 3,5 կիլոմետրանոց ճանապարհը:
ՀՀԿ ԳՄ նիստի ուշացման պատճառը հարգելի է: Բանն այն է, որ կոալիցիոն էլիտային նախագահը հրավիրել է «Օջախ» ռեստորան` նշելու իր թոռնիկի ծնունդը:
Սեպտեմբեր 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ին, Անուշավան Գրիգորյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Ժամը 16.00-ի սահմաններում անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջանում, ապա վայր գցել և պատճառել մարմնական վնասվածքներ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս 16 հասցեում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանում նրա հետ վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել Սահակ Հակոբյանը։
Կապանցի դպրոցականները բուլղարացի իրենց հասակակիցների հետ երեկ մեկնել են Բուլղարիա: Նրանք 5 օրվա ընթացքում կլինեն Զլատիստա, Սոֆիա, Պլովդիվ քաղաքներում, Չելոպիչի հանքավայրում, կծանոթանան Բուլղարիայի մշակութային և պատմական ժառանգությանը:
Բժիշկ Կարեն Պողոսյանի փոխանցմամբ, տուժածը ստացել է արմունկային հոդի հոդախախտ և կոտրվածք:
Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են 38-ամյա Հովհաննես Պողսյանի վարած Mercedes մակնիշի 33 OV 681 համարանիշի և 23-ամյա Գևորգ Հ ակոբյանի վարած wolksvagen jetta մակնիշի 88 AA 884 համարանիշի ավտոմեքենաները:
Անցյալում են այն ժամանակները, երբ երաժշտական կրթություն ունենալը «նորաձև էր». այսօր երաժշտական կրթություն ստացողների թիվը խիստ նվազել է: Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում այս տարի ընդունվել է մոտ 85 երեխա:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը քաղաքապխետարանի համապատասխան ստորաբաժանումներին կատարած հարցման արդյունքում պարզել է, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված է 20 080 երեխա:
Վադիմ Անատոլևիչն ասել է, որ հիվանդանոցում մնացած վիրավորների հարազատները ժամանում են հիվանդանոց՝ իրենց վիրավոր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու նպատակով:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող-հրապարակախոսի արձանը:
Երևանի քաղաքապետարանը որոշել է իր և մայրաքաղաքի երկու վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմի տեղաշարժն ապահովել տաքսի ծառայությունների միջոցով։ Այս նպատակին ուղղվելու է մոտ 2,4 մլն։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 24 հազ. կմ երկարությամբ տեղաշարժի մասին է։
՝Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, 1956 թ. ծնված Արայիկ Հ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդու հետ, որից հետո վառել տան բակում գտնվող խոտի 55 հակերը:
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափությունը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ դժգոհեց հեռարձակվող սերիալներից՝ կոչ անելով «մարշուտկաների շոֆերների» ճաշակին հարիր սերիալներ չհեռարձակել. «Ես հասկանում եմ՝ սերիալները քաղաքականություն են, մարդուն հրապարակից բազմոցին գամելու եղանակ են: Թող ներեն ինձ մարշուտկեքի շոֆերները, բայց մարշուտկեքի շոֆերների ճաշակի սերիալներ մի հեռարձակեք»:
«Իմ կարծիքով Ֆյուլեն ինքն էլ իր ասածների հետ համամիտ չէ: Նա հայտարարություն է անում, քանի որ բավականին լուրջ խնդիր է դրված եղել իր վրա, և ինքը փաստորեն չի կարողացել այդ խնդիրը լուծել…քանի որ նա չի կարողացել իր առջև դրված խնդիրը լուծել, դրա համար նման բաներ է ասում: Բայց մենք այդ խնդիրը կլուծենք»:
Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։
Մեկնած օպերատիվ խումբը, օդանավակայանի զննման գոտու աշխատակիցների հետ, 1990 թ. ծնված Արտաշես Ա.-ի պայուսակից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ` 5 փամփուշտով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատակոչված մյուս վկան Սամվել Գալոյանը, պարզվեց մահացել է, և դատարանը որոշեց ընթերցել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի տնակներից մեկից բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մագդա Ղ.-ին, որը մարտի 15-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից հայտնաբերվել են «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում՝ գազի խողովակից կախված, հայտնաբերվել է Լ. Դ.-ի դին (մոտ 70 տարեկան):
Human Rights Watch-ը կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես նաև, հստակեցնել, որ նման բռնությունը ցուցարարների նկատմամբ ո՛չ հանդուրժվելու է, ո՛չ էլ թույլատրվելու:
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ և այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել: Նրանց պահանջը կրկին աշխատավարձերի կուտակված պարտքերի մարումն է: Աշխատակիցներից շատերը պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3 և ավելի ամիսների աշխատավարձ:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 58-ամյա մի կին՝ հայտնելով, որ ժամը 19.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 7 և 9 շենքերի մոտ անհայտ անձը հափշտակել է 350.000 դրամ արժողության իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 1965 թ. ծնված Ամալյա Հ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 08.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են 170.000 դրամ և 200 դոլար: