Ավետ Ադոնցը չի դիմավորել ԲՀԿ-ականներին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ինչպես տեղեկացնում են բրյուսելյան մեր աղբյուրները, օրերս Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների միության համաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ԲՀԿ-ական պատգամավորներ` նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին և Նաիրա Զոհրաբյանին իրենց երբեմնի կուսակից Ավետ Ադոնցը չի դիմավորել, չի ճանապարհել, մեկ զանգ իսկ չի արել` հարցնելու երբեմնի իր կուսակիցների, նախարարի որպիսությունը, ինչից, ըստ նույն աղբյուրների, անսահման նեղսրտել է Վարդան Մինասիչը:

Այդ օրերին Ադոնցը կաշվից դուրս է եկել ՀՀ վարչապետի համար, որը մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին: Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա` յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ կերպ չի հաջողվում նրան:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների եվրոպական առաքելությանը, ապա վերջիններս այնտեղից վերադառնալուց հետո ոչ մի ձայն-ծպուտ, հաղորդագրություն չեն տարածել, թե ինչու էին մեկնել և արդյո՞ք դրական պատասխան են ստացել ԵՊԲ կուսակցությանն անդամակցության իրենց հայտին։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս