Բաժիններ՝

Իսպանիայում առգրավվել է 30 տոննա կոկաին՝ 812 մլն եվրո արժողությամբ

Գործողության արդյունքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է թմրանյութը տեղափոխող նավի անձնակազմի 23 անդամներին: Դատավորը բոլորի նկատմամբ նշանակել է նախնական կալանք՝ առանց գրավի դիմաց ազատման իրավունքի:

Իսպանիայի դատարանը 812 միլիոն եվրո է գնահատել Կանարյան կղզիների մոտ հայտնաբերված 30 տոննա կոկաինի արժեքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:
«Իսպանիայի ազգային դատական կոլեգիայի դատավոր Իսմայել Մորենոն 812 միլիոն եվրո է գնահատել 30 տոննա կոկաինի բեռը, որն առգրավվել էր անցյալ շաբաթ Կանարյան կղզիների մոտակայքում»,-ասված է հրապարակման մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ սա երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր առգրավված խմբաքանակներից մեկն է: Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավը կանգնեցվել է Արևմտյան Սահարայի մոտակայքում։ Նշվում է, որ նավը դուրս էր եկել Սիերա Լեոնեից և ուղևորվում էր Լիբիա:
Գործողության արդյունքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է անձնակազմի 23 անդամի, բոլորի նկատմամբ դատավորը նշանակել է նախնական կալանք՝ առանց գրավով ազատման իրավունքի:
Անձնակազմին կասկածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններին մասնակցելու, հանցավոր կազմակերպությանն անդամակցելու, ինչպես նաև զենք և դյուրավառ նյութեր պահելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031