ԱԺ անվտանգության աշխատակիցները դանակով սպառնացող տղամարդուն հեռացրին ԱԺ-ից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ միջին տարիքի մի տղամարդը դանակը ձեռքին մտել է ԱԺ ընդունարան և, բարձրացնելով վերնաշապիկը սպառնացել է դանակահարել իրեն: news.am-ի տեղեկություններով՝ տղամարդու տեսքից երևացել է, որ նա սթափ վիճակում չէ:

Սակայն ԱԺ անվտանգության աշխատակիցներին հաջողվեց տղամարդուն, ում անունն Աշոտ էր, հեռացնել ԱԺ ընդունարանից: Մեր տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցները նրան գումար են տվել և նա հեռացել է այնտեղից:

«Եթե ինձ այստեղ չօգնեին, գումար չտային, ես ինքնասպան կլինեի»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31