Մեղադրյալներ Հրայր Քալաշյանի և Արտակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Կախվելու միջոցով ինքնասպան է եղել 30-35 տարեկան երիտասարդը՝ Դավիթ Մայիլյանը: Նա աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում մոտ 5 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են խնձորի այգիները:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը կայքի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով. այն է՝ հանցագործության դեպքի և արարքում հանցակազմի բացակայություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր՝ 2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ
Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ավտոճանապարհներին գործող արագաչափերի ցանկը՝ ըստ հասցեների։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայից իջնելիս ուղևորը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 14:30-ի սահմաններում Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը:
Հանդիպման ընթացքում Աշոտ Կարապետյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և իր ղեկավարած կառույցում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկող մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը:
Հայաստանի կառավարությունը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը քննարկում են «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցը: Քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդում կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդել-չքանդելու հարցը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառի:
Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ ինքը նախաքննության ընթացքում 10 օր պահվել է ՁՊՎ-ում, ինչն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է, պատճառն այն էր, որ «այնքան էին ծեծել, որ ոտքի վրա չէի կարողանում կանգնել»: Ծեծի, ջարդի հեղինակն, ըստ նրա, Կարեն Բաբակեխյանն էր:
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, որը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ նույն սեյսմիկ ակտիվության գոտում ենք գտնվում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Վայքի բաժին դիմած Մխիթար Ա.-ն հայտնել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տուն է եկել ոմն Կարեն, ներկայացել որպես մի ընկերության աշխատակից և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ իրենից վերցրել է 300 կգ մեղր` պարտավորվելով մինչև սեպտեմբերի 5-ը փոխանցման միջոցով վճարել 1.218.000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:
Վիրուսային հեպատիտ B-ից մահացած վանաձորցի Արման Անտոնյանի գործը դեռևս գտնվում է դատական պրոցեսում: Արման Անտոնյանի մայրը չի դադարում պայքարել, որ որդու մահվան մեջ մեղավորները գտնվեն և պատասխանատվության ենթարկվեն:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետևանքով, մի ավտոմեքենայի առջևի աջ անիվը վնասվել Է։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ վերջինիս մահանալու պատճառով:
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Մՙկրտչյանը նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի տեղակալ:
Ջրատարում դիակ էր հայտնաբերվել. մահը բռնության հետևանք էր:
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 01:50-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի խճուղում. իրար են բախվել Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Կորյուն Գրիգորյանի վարած Opel մակնիշի Լ 54 03 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 44-ամյա Գագիկ Բաղրամյանի Nissan մակնիշի 18 ՍՕ 700 համարանիշի ավտոմեքենաները:
Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության աղոթք Սիրիայի և հոգեհանգստյան պաշտոն Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին հրավիրած ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ էության, նա հերքել է մամուլի այն հրապարակումները, թե նրա թեկնածությունն առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը:
Վճռի հրապարակումից հետո Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը: Լրագրողների հարցին՝ արդյոք Հայաստանի դատարաններից արդար վճռի սպասելի՞ք ունեն, Սիրունյանը պատասխանեց. «Ունենք: Կենտրոնի դատարանում կյանքը չի վերջանում»:
«Ժողովուրդը տեսնում է, որ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորում են, իսկ կրակոցների, մարդասպանության համար իրենց ազատում են, դա ծիծաղելի է»,- ասել է Տիգրան Հարությունյանը:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների հետ կապված՝ զեկուցվել է, որ զանգվածային լրատվության և հնարավոր այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի և անցկացման պայմանների մասին, սակայն մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել:
«Խելոք երեխա էր շատ, ես իրեն էլ եմ ճանաչում, հարզատներին էլ: Ասել եմ արդեն՝ տատիկ-պապիկի հետ էր ապրում, մինչև հիմա անհասկանալի է մեզ համար, թե ինչ եղավ էդ երեխուն: Պապին ասել է․ «Մկրատ տվեք՝ ղշերի թևերը կտրեմ… Գնացել է իրենց տան հետևի անասնագոմ… Որոշ ժամանակ է անցել, պապն ասել է՝ բա Ավուլն ո՞ւր է , ի՞նչ եղավ: Գնացել-տեսել են՝ պարանը կտրել ու ինքնասպանություն է գործել»,- պատմել է գյուղապետը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 105 հասցեի մոտ անհայտ մակնիշի մոտոցիկլետ է շրջվել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ չի ավարտել քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ ուսումնասիրությունը: