Բաժիններ՝

Զինդատախազ Կոստանյանի` Սուրեն Խաչատրյանից կաշառք վերցնելու հրապարակման հիման վրա քրեական գործ չի հարուցվել

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 9-ին մամուլի հրապարակման հիման վրա այն մասին, որ զինդատախազ Կոստանյանը Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու համար 4 միլիոն դոլար կաշառք է վերցրել, ՊՆ քննչական ծառայությունում նյութեր էին նախապատրաստվում: Նյութերի նախապատրաստման և ուսումնասիրության տասնօրյա ժամկետն արդեն լրացել է:

ԳԱԼԱ-ն փորձել է պարզել, թե արդյոք հրապարակման առթիվ հարուցվե՞լ է քրեական գործ:Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը կայքի  հետ զրույցում ասել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով. այն է՝ հանցագործության դեպքի և արարքում հանցակազմի բացակայություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս