
Ավտովթար՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում բախվել են «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 35VO744 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 18ԼՍ911 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106»-ի ուղևոր՝ 1947թ. ծնված Գ. Ղ.-ին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայից վառելիքի արտահոսքը: