Բաժիններ՝

Հանդիպել են հայ և վրացի ոստիկանները

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսի քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Աշոտ Կարապետյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և իր ղեկավարած կառույցում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Ալեքսանդր Չիկաիձեն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ հայ ու վրաց իրավապահների գործընկերային հարաբերությունները կնպաստեն ոչ միայն երկուստեք առաջավոր փորձի փոխանակմանը, այլև հանցավորության դեմ համատեղ պայքարին:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30