Բաժիններ՝

Հայաստանում ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ. մասնագետ

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, որը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ նույն սեյսմիկ ակտիվության գոտում ենք գտնվում. tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է  ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։

«9 ամիսների ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 1000-ից ավելի դեպքում հնարավոր է եղել որոշել օջախի պարամետրերը։ Երկրաշարժերից 12-ը գրանցվել է Հայաստանում։ Հայաստանից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերից վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Վրաստանում՝ 5,1 մագնիտուդով և նույն օրը Թուրքիայում, որը Երևանից մոտ 300 կմ հեռավորության վրա է գտնվում»,- ասել է  նա ու նկատել, որ երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն և թեև չի ցանկանում ավելորդ խուճապ առաջացնել, սակայն նշեց, որ Հայաստանում նոր ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ։

«Այս պահին սեյսմիկ վիճակն այնպիսին է Հայաստանում, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Սպիտակից անցել է 25 տարի, ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական ուժգին երկրաշարժի։ Այսօր, վաղը, երկու շաբաթ հետո, մենք այդպիսի վտանգ չունեք, նայել եմ վերջին տեղեկությունը։ Չեմ ուզում խուճապի առիթ դառնա, մենք ունեցել ենք 88 -ի երկրաշարժ, դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել, բայց պետք չէ վախենալ, պետք է ամբողջ ներուժը դնել պաշտպանվելու համար»,- ասել է  նա։

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս