Բաժիններ՝

Վոլոդյա Ավետիսյանը պատրաստվում է հացադուլ հայտարարել

Հանրապետության հրապարակում ազատամարտիկները շարունակում են նստացույցը և պահանջում են անհապաղ ազատ արձակել իրենց ազատամարտիկ ընկեր Վոլոդյա Ավետիսյանին:

Ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ փորձում են վարկաբեկել Վոլոդյա Ավետիսյանին:

«Հարկավոր է միանգամից բոլոր ազատամարտիկները հավաքվեն, այլապես եթե այսպես շարունակվի, հատիկ-հատիկ բերդերը կլցնեն: Ես այս պահին պատրաստ եմ գնալ նստել Վոլոդյա Ավետիսյանի կողքը: Ես կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին, կուսակցականներին՝ հավաքվենք, որոշենք՝ ինչ արդյունք է լինելու, Հայաստանը կործանվում է: Դատական համակարգ գոյություն չունի ընդհանարապես, շատ լուրջ պահ է: Ես տեղեկություններ ունեմ, որ այսօրվանից Վոլոդյա Ավետիսյանը հայտարարելու է հացադուլ, երևի մենք կմտածենք, կորոշենք, թե ինչ են լինելու հաջորդ քայլերը, ու շատ կոպիտ են լինելու հաջորդ քայլերը: Որովհետև այսպես շարունակել չի կարելի, սա տանում է մեր պետությունը կործանման»,- ասել է Տիգրան Հարությունյանը:

Ազատամարտիկները Վոլոդյա Ավետիսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ տեղի ունեցած միջադեպերի միջեւ զուգահեռներ են անցկացնում: Նախկին մարզպետի որդին, ում մեղադրանք էր առաջադրվել սպանություն կատարելու մեջ, ազատության մեջ է, իսկ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը՝ անազատության:

«Ժողովուրդը տեսնում է, որ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորում են, իսկ կրակոցների, մարդասպանության համար իրենց ազատում են, դա ծիծաղելի է»,- ասել է Տիգրան Հարությունյանը:

Առավոտյան Հանրապետության հրապարակում էր նաև 75-ամյա ազատամարտիկ Արևհատ Մարտիրոսյանը: Վերջինս կարծում է, որ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորեցին, որպեսզի մյուսներին վախեցնեն:

«Չի կարելի, անհարմար է, մենք հայ ենք: Մենք այն մարդիկ ենք, որ ազատագրեցինք Ղարաբաղը: Իսկ այսօր ազատամարտիկին բանտարկում են: Նրանք վախեցնում են, բայց չեն մտածում, որ կգա մի գեղեցիկ օր, մենք էլ մարդ ենք, չէ, մենք էլ հոգի ունենք, մի օր էլ մեր ներվերը չի դիմանա, դուրս կգանք ուրիշ ձևով, կմեռնենք, բայց կանենք, ոնց որ գնացինք Ղարաբաղ: Թեկուզ լինեն զոհեր, թեկուզ լինեն վիրավորներ, այդ տղայի համար մենք ամեն ինչ անելու են, թող չմտածեն, որ սուս-փուս նստած սպասում ենք, որ գան մեզ էլ դատապարտեն: Ամոթ մեր կառավարությանը, ամոթ մեր նախագահին, նա պետք է զգա, հասկանա, թե ինչ է անում: Եթե նա մարտական ընկեր է եղել մեր հետ, միասին խրամատի մեջ արյուն ենք թափել, նա այսօր պետք է մեր կողքին լիներ, այլ ոչ թե մեր տղաներին դատապարտեն, ամոթ իրեն»,- ասել է Արևհատ Մարտիրոսյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս