Բաժիններ՝

«Մկրատ տվեք աղունիկների թևերը կտրեմ…». ինքնասպանություն գործած տղայի վերջին խոսքերը

Ինչպես հայտնի է` ուրբաթ օրը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 9-րդ դասարանի աշակերտ Ավետիք Հովհաննիսյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը, որը մտերիմ է Ավետիքի հարզատների հետ, պատմել է, որ երեխան այդ օրը երեկոյան եկել և մկրատ է ուզել, որպեսզի աղունիկների թևերը կտրի, ու այլևս տուն չի վերադարձել… Մի քանի ժամ անց նրան կախված վիճակում են գտել:

«Խելոք երեխա էր շատ, ես իրեն էլ եմ ճանաչում, հարզատներին էլ: Ասել եմ արդեն՝ տատիկ-պապիկի հետ էր ապրում, մինչև հիմա անհասկանալի է մեզ համար, թե ինչ եղավ էդ երեխուն: Պապին ասել է․ «Մկրատ տվեք՝ ղշերի թևերը կտրեմ… Գնացել է իրենց տան հետևի անասնագոմ… Որոշ ժամանակ է անցել, պապն ասել է՝ բա Ավուլն ո՞ւր է , ի՞նչ եղավ: Գնացել-տեսել են՝ պարանը կտրել ու ինքնասպանություն է գործել»,- պատմել է  գյուղապետը:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս