
«Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու հարցը կքննարկվի Հանրային խորհրդում (տեսանյութ)

Հայաստանի կառավարությունը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը քննարկում են «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցը: Քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդում կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդել-չքանդելու հարցը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: