
Բանկի աշխատակցի Peugeot-ը հայտնվել է Պոլիտեխնիկ ինստիտուտի մոտակա ձորակում (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը:
Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ տեղեկությունների նշված ավտոմեքենան հաշվառված է «Հայէկոնոմբանկ»-ի հաշվեկշռում:
Մանրամասները այստեղ՝