
Ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառի

Սեպտեմբերի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: