Բանվորները տրոլեյբուսի գծի աշխատանքներ էին կատարում, և այդ ժամանակ Mercedes-ը մեծ արագությամբ հարվածել է մարդկանց, այնուհետ՝ կայանված Գազ 5310-ին, որն էլ իր հերթին բախվել է կայանված քարշակին:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատում են, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:
Արդեն 3 ամիս է` վնասված է շենքի կոյուղին, ինչի հետևանքով խոնավացելէ շենքի պատը, և 3 աստիճանի վթարայնություն ունեցող շենքը կանգնել է փլուզման վտանգի առաջ, իսկ շենքի բնակիչները զրկվել են կոյուղատար համակարգից:
Մենք ասացինք, որ պետք է մեզանից առաջին հերթին միջադեպի համար պաշտոնապես ներողություն խնդրեն, երկրորդը՝ փոխհատուցում տրամադրեն՝ մեզ պատճառած վնասի համար եւ երրրորդը՝ պատասխանատվության կանչեն իրենց այն զինծառայողին,
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հետապնդել են փախուստի դիմած վարորդին:
Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, Կիևի ոստիկանները երեկ ձերբակալել են 39-ամյա վրացի «օրենքով գող» Պոլիկարպ Ջանելիձեին, որը քրեկան շրջանակներում առավել հայտնի է որպես Պոլի։
Անդրադառնալով ֆեմինիստական շարժումներին, նա նշեց, թե հայ աղջկան վայել չէ հրապարակում նստել ու կոչեր անել, թե սեքս է ուզում, «երգեր գրել իր ցանկությունների մասին» և այլն:
Կոնգրեսի առաջարկած բարեփոխումների հայեցակարգի համաձայն, միասնական քննչական մարմինը պետք է ընդգրկի նաեւ Ազգային անվտանգության ծառայութան քննչական մարմինը եւ Հատուկ քննչական ծառայությունը:
«Ով է թողնում նրան մոտենալ, որ նախագահն էլ նկատի»,- ասաց պարոն Բուդաղյանը:
2013 թվականի մայիսին ՀՀ ԿԳՆ կողմից կազմված նախագծի համաձայն` Գյումրիում նախատեսվում էր ստեղծվել Գյումրիի պետական համալսարան, սակայն դեռևս այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներին թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին:
Վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր, ըստ տեղեկությունների՝ Opel-ի ուղևորներն են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 13ա շենքի բնակարաններից մեկում: Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ծառուկ Կ.-ին` իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1.5 խմ փայտանյութով:
Տուժող Սամվելի Այվազյանի փեսա, վկա Արթուր Բաբայանը հայտնել է, որ 2010թ. թվականին տեսել է կառուցվող շենքի սեփականատիրոջը՝ Սամվել Հովհաննիսյանին, ով ներկայացրել է 20 մլն դրամ արժողությամբ 84 քառ.մ տարածքով բնակարանը:
Դիտավանցիների դատական հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:
Ձեզ հետ հանդիպելու իմ պատրաստակամությունը զուտ մարդկային բնույթ է կրում: Դուք ձեր կյանքի և արյան գնով եք պայքարել մեր երկրի ազատության և անվտանգության համար, հետևաբար պետք է լինեք ոչ թե խնդրողի, այլ պահանջողի դերում, քանի որ վաստակել եք այդ իրավունքը:
Ավերիչ երկրաշարժից անցել են տարիներ, սակայն երկրաշարժի հետևանքները մինչ օրս իրենց մասին զգացնել են տալիս: Անհետևանք չեն մնացել նաև արվեստի մի շարք գործեր, որոնք երկրաշարժից վնասվելով՝ մինչ օրս հիմնովին չեն վերականգնվել: Նման գործերից է նաև Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը:
«Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին կբարձրանա 2-3, 28-30-ին կնվազի 3-4 աստիճանով:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Տիգրանյանը Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իր կողմից վարած «BMW X 5» մակնիշի 16 TT 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հաղթանակ թաղամասի բնակիչ Հակոբ Մարտիրոսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 VԼ 058 համարանիշի ավտոմեքենային:
Նույն օրը, ժամը 18.30-ին, Ավան-Առինջ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն:
Աշխարհում գոյություն ունի քաղաքական ժողովրդավարության երկու ձևաչափ. մեկը՝ մրցակցային, երբ երկիրը ղեկավարվում է ընտրված նախագահով, կուսակցությունների միջոցով, Ազգային ժողովի օրենքներով ու Սահմանադրությամբ, և երկրորդը, որ կոչվում է համագործակցային ձևաչափ, որով երկիրը կառավարվում է այն ժամանակ, երբ խախտված է վերը նշված մրցակցային ձևաչափը: Տարիներ շարունակ Հայաստանում կառավարման մրցակցային ձևաչափը խախտված է:
ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 236–ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21–ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ:
Նախկին գործատուի զայրույթին արժանացած աշխատակիցները պատմել են նաև, որ փորձել են հանդիպել ընկերության ղեկավարությանը, սակայն, ո’չ տնօրենը, ո’չ էլ փոխտնօրենը, չեն ընդունել իրենց:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման համար Թալին, Ուջան, Աղձք և մի շարք այլ համայնքների մոտ 160 սեփականատերերի պատկանող տարածքների հանդեպ կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում:
«Այսօր առավոտյան եմ խոսել ղեկավարության հետ, ասել են, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունեն, որ սկսեն ստուգումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ազատենք հուշարձանն օլիգարխներից» շարժման անդամներ այսօր պիկետ անցկացրին Մատենադարանի շենքի մոտ, քանի որ Մատենադարանում այսօր պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով գիտաժողով էր, և պիկետի մասնակիցները ցանկանում էին նրանց ուշադրությունը հրավիրել «Փակ շուկայում» իրականացվող շինարարության վրա:
Պարզվել է, որ փլուզվել է 4-րդ փողոցի տներից մեկի (կառուցված է 1930-կան թթ.) նկուղի ճակատային հատվածը մոտ 10 քմ, ինչի հետևանքով սենյակի հատակը կախվել է: