Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Դ. Զ.-ի, քաղաքացիներ Մելանյա Ս.-ի և Սասուն Մ.-ի դիմումների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսել էին դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Ոստիկանության բաժիններ են բերվել երեք տասնյակից ավելի մարմնավաճառներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին:
Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 68 տան մոտ հայտնաբերվել է նռնակ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը քամուց փակվել է, բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Բագրևանդ փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրիկ Ս.-ին, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին երեկ՝ սեպտեմբերի 27-ին, երեկոյան կալանավորել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից:
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 DԼ 525 համարանիշի և 58-ամյա Ալբերտ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 34 DՍ 341 համարանիշի ավտոմեքենաները:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, 52-ամյա մի կին ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Հեռուստաաշտարակի» հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ երթուղային տաքսուց իջել են երկու անծանոթ տղամարդիկ, իսկ ինքը նույն երթուղայինով երթևեկելիս՝ քիչ անց հայտնաբերել է, որ իր պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, 44.000 դրամ, 5 եվրո և 10 լարի:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Մոշահավ» աղբյուրի մոտ, ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը:
Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ ենք անհանգստանում, երբ մեր մեծերից հերթականը հեռանում է կյանքից: Միմյանց հերթ չտալով` գնում էինք Սոս Սարգսյանի ներկայացումների՞ն: Ինչպե՞ս հրաժեշտ տվեցինք մեր ժամանակի մեծագույն երգչուհիներից մեկին` Արաքս Դավթյանին: Հիշո՞ւմ ենք նրան այսօր: Ո՛չ: Ի՞նչն է խանգարում մեծարել ու խոնարհվել իր տեսակով եզակի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի առաջ:
Մեր ամենամեծ թշնամին այսօր չիմացությունն է: Աշխարհը էնպիսի մի թափով է առաջ գնում, որ մենք իրավունք չունենք ամենատարրական բաները չիմանանք: Մեր թշնամին տգիտությունն է:
Ճիշտ չէ նրանց ուղին, ովքեր, օգտվելով պատերազմի մասնակիցների սոցիալական վատ վիճակից, փորձում են օգտագործել նրանց, փորձում են բարեգործ ու բարեսիրտ երեւալ, լավամարդ լինել:
Վանաձորի Բուլղարական տնակային ավանի բնակչուհի Հասմիկ Աքուլյանը 4 անչափահաս երեխաների մայր է: Ապրում են փոքրիկ տնակում: Ամուսինն ապրում ու աշխատում է Երևանում, ըստ Հասմիկի՝ անասնապահ է: Ինքը ևս աշխատում է: Ասում է. «Եթե մասնավոր աշխատանք լինում է, գնում օրը մի քանի ժամ աշխատում եմ, օրվա հացը ստեղծում եմ»: Երեխաներից մեծը 10 տարեկան է, փոքրը՝ 2.5 տարեկան:
Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում (Լենինգրադյան-Շիրակ փողոցների խաչմերուկում) տեղի կունենա 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Սեպտեմբերի 25-ին Թբիլիսիում երկարատև հիվանդությունից հետո մահացել է գործող «օրենքով գող» Գեորգի Չիկովանին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Գոգի։
Հացատան տնօրենն ու մենեջերը հաստատությունում աշխատող մատուցողուհիներին շահադիտական նպատակներով դրդել են պոռնկությամբ զբաղվելուն:
Էմիլ Բուդաղյանն անդրադարձավ նաեւ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու Սերժ Սարգսյանի առաջարկությանը՝ ասելով, որ սա նշանակում է, որ «Սարգսյանը Կոստանյանին պարգեւատրում է»:
Կյանքն առաջ է գնում, շատ ու շատ գործընթացներ, որոնք ենթադրում էին ժամանակային ու նյարդային կորուստներ, գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ դադարում են ազդել ընդհանրապես:
Այսօր Ազգային ժողովի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագծին:
49-ամյա Ռոբերտ Ադիլխանյանը վարելով «Mercedes» մակնիշի 17 ՍՕ 690 համարանիշի ավտոմեքենան Էրեբունի փողոցում, Էրեբունու զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50 տարեկանին մոտ մի տղամարդու, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Եկեք հենց այսօր մեր միջից թոթափենք այս մղձավանջն ու իրար մասին հոգ տանելուն հետամուտ լինենք: Ամեն ինչ նյութականով չի որոշվում: Դու կարող ես եղբորդ ավելին տալ: Ո՞վ է քո եղբայրը. դա քո ընտանիքն է, հարևանդ, երթուղայինի մեջ քեզ հետ նստած մարդիկ, փողոցում քեզ հետ քայլող մարդկանցից՝ մինչ գիշերվա ցրտին հայրենիքի սահմանն աչալուրջ պահող զինվորը:
Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը: Հանձնաժողովի նիստին մասնակցության հրավեր ստացած Երևան քաղաքի ավագանու երեք խմբակցություններից նիստին ներկա է եղել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, երկուսը հրաժարվել են նիստերին մասնակցելուց: