Բաժիններ՝

Եղբայրը դեպքի պահին կողքի խրամատում էր. Արցախում մահացած զինվորի մայրը վերակենդանացման բաժանմունքում է. news.am

ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանը տեսողական լուրջ խնդիրներ ուներ, մեջքի ճողվածք, ալերգիա, սակայն նրան այնուամենայնիվ դիրքեր են ուղարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Դերենիկի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:

«Շատ հավասարակշռված, խելացի, անչափ դաստիարակված, ընկերությանը հասնող, ուղղակի էնքան վրդովված ենք, որովհետեւ ինքը ֆիզիկապես ի վիճակի չէր ծառայության, սկալյոզ ուներ, տեսողական խնդիրներ, ալերգիա: Մայրը մի քանի անգամ դիմել էր, որ չտանեն դիրքեր, գոնե չաստում մնար, սակայն չլսեցին»,- ասել է նա:

«Սկզբնական շրջանում շատ էր բողոքում, ավելի ճիշտ տեսողությունից էր խեղճանում, հետո կամաց-կամաց հարմարվեց: Եղբայրն էլ էր հետը ծառայում, կողքի խրամատն էր պահում: Դեպքի օրն էլ հենց եղբայրը կողքի խրամատում է եղել, չգիտենք՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Րոպեներ առաջ են Դերենիկի դին Երեւան բերել, եղբայրը՝ Հրաչիկն էլ է հետը: Գա տեսնենք՝ ինչ է պատմում»,- ավելացրել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս