Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում է 2 մանկապարտեզ՝ թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզները: Թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Էլէոնորա Դանիելյանի փոխանցմամբ` մանկապարտեզ հաճախողների թիվը 89 է, իսկ հաճախողների թիվը տատանվում է 78-80-ի շրջանակում:
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են՝ Երևան քաղաքի բնակիչ 63-ամյա Գագիկ Ավագյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի 35 VO 744 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակաիչ 50-ամյա Գևորգ Սիմոնյանի վարած «ВАЗ-2106» մակնիշի 18 ԼՍ 911 համարանիշի ավտոմեքենաները:
«Ինձ օֆիցիալ չեն ասել, ես որ չեմ ստացել անալիզների պատասխանները, թե ինչի՞ են սատկել, ի՞նչ հիվանդություն ա»:
Սեպտեմբերի 21-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տրվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը, որը կրում է «Կենարար աղբյուր» անվանումը: Սիմոզիումին մասնակցում են 5 երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Ուկրայինայից: Իտալիան ներկայացնում է քանդակագործ Մասիմո Լիպպին:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ.Անահիտ Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Միկրոշրջան թաղամասի թիվ 78 շենքի առաջին հարկում գտնվող ոսկյա իրերի խանութից գողացել է ոսկյա խաչ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ին, 25-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում այսօր՝սեպտեմբերի 23-ին, ոստիկանության ծառայակցի ինքնասպանության դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղում հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 22-ին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում հայաստանցի խուլերը նշեցին իրենց միջազգային օրը: Այն աշխարհում նշվում է 1951 թվականից: Խուլերին իր շնորհավորանքի ու օրհնելու էր եկել նաև Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Մեղադրյալներ Հրայր Քալաշյանի և Արտակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Կախվելու միջոցով ինքնասպան է եղել 30-35 տարեկան երիտասարդը՝ Դավիթ Մայիլյանը: Նա աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում մոտ 5 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են խնձորի այգիները:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը կայքի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով. այն է՝ հանցագործության դեպքի և արարքում հանցակազմի բացակայություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր՝ 2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ
Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ավտոճանապարհներին գործող արագաչափերի ցանկը՝ ըստ հասցեների։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայից իջնելիս ուղևորը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 14:30-ի սահմաններում Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը:
Հանդիպման ընթացքում Աշոտ Կարապետյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և իր ղեկավարած կառույցում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկող մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը:
Հայաստանի կառավարությունը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը քննարկում են «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցը: Քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդում կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդել-չքանդելու հարցը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառի:
Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ ինքը նախաքննության ընթացքում 10 օր պահվել է ՁՊՎ-ում, ինչն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է, պատճառն այն էր, որ «այնքան էին ծեծել, որ ոտքի վրա չէի կարողանում կանգնել»: Ծեծի, ջարդի հեղինակն, ըստ նրա, Կարեն Բաբակեխյանն էր:
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, որը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ նույն սեյսմիկ ակտիվության գոտում ենք գտնվում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Վայքի բաժին դիմած Մխիթար Ա.-ն հայտնել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տուն է եկել ոմն Կարեն, ներկայացել որպես մի ընկերության աշխատակից և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ իրենից վերցրել է 300 կգ մեղր` պարտավորվելով մինչև սեպտեմբերի 5-ը փոխանցման միջոցով վճարել 1.218.000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:
Վիրուսային հեպատիտ B-ից մահացած վանաձորցի Արման Անտոնյանի գործը դեռևս գտնվում է դատական պրոցեսում: Արման Անտոնյանի մայրը չի դադարում պայքարել, որ որդու մահվան մեջ մեղավորները գտնվեն և պատասխանատվության ենթարկվեն:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետևանքով, մի ավտոմեքենայի առջևի աջ անիվը վնասվել Է։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ վերջինիս մահանալու պատճառով:
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Մՙկրտչյանը նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի տեղակալ:
Ջրատարում դիակ էր հայտնաբերվել. մահը բռնության հետևանք էր: