Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ ամբաստանյալի լաց լինող մորը (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո դատարանում բավական լարված իրավիճակ էր: Ամբաստանյալների հարազատներից մի քանիսը նշում էին, որ իրենց բավական երկար ժամանակ չեն թողել մտնել դատարան, իսկ մտնելուց հետո էլ հնարավորություն չունեն նույնիսկ տեսնելու իրենց հարազատներին: «Մեր հաշվին փող են ստանում ու բարդակ են սարքում»,- նշում էր ամբաստանյալներից մեկի կինը:

Դատարանում ամբաստանյալներից մեկի մայրը անընդհատ փորձում էր ձայն տալ իր որդուն և տեսնել նրան, սակայն չէր ստացվում: Կարգադիրչները նրան այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ և տեսնել իր տղային: Արտասվող կնոջը մոտեցավ դատարանի դահլիճում ներկա Րաֆֆի Հովհաննիսյանը և սեղմեց նրա ձեռքը:

Ամբաստանյալների հարազտները և դատական նիստին ներկա գտնվող անձինք ծափահարություններով և «ազատություն» գոչելով ճանապարհեցին ամբաստանյալներին:

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս