Հիվանդանոցում գլուխը նկարեցին, անմիջապես սիստեմա միացրին եւ տարան վերակենդանացման բաժանմունք՝ հեմատոմա ախտորոշմամբ եւ ասացին, որ վիճակը լուրջ է: Բժիշկը մոտ կես ժամ հետո դուրս եկավ եւ մեզ բացատրեց, որ հնարավորությունը առողջության 50:50 է:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի և Մարգարյան 1-ին նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Ազատամարտիկները նշել են, որ հաստատակամ են, մինչև վերջ պայքարելու են Վոլոդյային ազատության մեջ տեսնելու համար և հենց այս վայրում էլ սպասելու են Վոլոդյայի վերադարձին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաման-հանձնարարականի համաձայն` առավել ուժեղացվելու է տաքսի ծառայությունների վարորդների վերասկողությունը:
ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն դիմումը:
«Սա գալիս է 1977 թվականին տեղի ունեցած մի շատ անմեղ դեպքից, երբ որ Սուրեն Հակոբյանի բարեկամներից մեկի աղջկա փրկվելու առիթվ քեֆ էր կազմակերպված և եկել էին,այսպես ասած, նվագողների խմբեր»
Մոտ 6 հրշեջ հաշվարկներ Երևանի մի քանի հրշեջ ջոկատներից, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ խմբի հետ փորձում են հանգցնել կրակը և այս պահի տվյալներով կրակը մեկուսացվել է, սակայն հրշեջները շարունակում են մարման աշխատանքները:
Սեպտեմբերի 26-ին, 19:30-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում հարձակման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Սահակ Պողոսյանը եւ Սուրեն Գեւորգյանը:
Այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների և ՕԵԿ-ի հետ հանդիպում է ՀՀ դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք:
Ամբողջությամբ այրվել է նկուղի դուռը և 2 խմ փայտ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները:
Հարցին, թե անակնկա՞լ էր արդյոք Սերժ Սարգսյանի որոշումը, Կոստանյանը միայն ասել է, որ հանդիպումից հետո լրագրողների հարցերին կպատասխանի:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորելու մասին որոշում կայացնելու:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 23.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Ծովանի թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի մի շարք համայնքներ, ինչպիսիք են օրինակ` Գետահովիտ, Հաղարծին և Հովք համայնքները, գտնվում են սողանքային գոտում: Գետահովիտում, օրինակ, ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ 100 ընտանիքների պարտավորեցրել են լքել իրենց բնակարանները, քանի որ այդ տները սողանքի պատճառով ցանկացած պահի կարող են փլվել:
Կարեւորում եմ, որ հատկապես համակարգից է ընտրվել թեկնածուն, քանի որ նա արդեն ծանոթ է աշխատանքի առանձնահատկություններին եւ համակարգին ընդհանրապես։ Կարծում եմ կկարողանա կատարել իր առջեւ դրված խնդիրները։
Տաղանդավոր եւ սիրված դերասանը հոկտեմբերի 24 -ին կդառնար 84 տարեկան:
Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Կախված քաղաքական լարվածությունից՝ Հայաստանում խաղաղ հավաքների խոչընդոտներ չէին լինում որոշ ժամանակ: Հենց որ լինում էր քաղաքական լարվածություն՝ միանգամից քաղաքապետարանը սկսում էր արգելել հավաքները:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այսօր` սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Մատենադարանի մոտ պիկետ է անցկացնելու, որից հետո կազմակերպիչները նամակ-պահանջագիր կհանձնեն Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովի մասնակիցներին:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին կքննվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:
Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։
Տևական ժամանակ է` համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվում են «Դու միայնակ չես» խորագրով ակցիայի պաստառները, լուսանկարները և ակցիային միանալու կոչեր:
Նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Հարևանուհին ասում է՝ բակի տղաները մի անգամ այս ծեր կնոջն այնպես են ծեծել, որ շտապօգնություն են կանչել:
Նախախորհրդարանի ակտիվ աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը Արաբկիր վարչական շրջանում իրենց շենքի բակում ենթարկվել են հարձակման, հայտնում է Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջը: Հարձակվողը իր գործողությունները հիմնավորել է նրանց քաղաքական ակտիվությամբ: Սուրեն Գևորգյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Նա և նրա նկատմամբ հարձակում գործած անձը գտնվում են Արաբկիրի ոստիկանությունում:
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։
Անդրադառնալով ազատամարտիկների ներկայի ներկայիս վիճակին` նա ասում է. «Ես կասեի արհամարված են, ես հլա չգիտեմ մի պետություն, որ իր զինվորի ու կամավոր ազատամարտիկի նկատմամբ էսքան արհամարհանք ունենա»:
Մեր չինովնիկներին թվում էր, թե վայել չէ հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի հայրենիք հրապուրել զբոսաշրջիկների, ովքեր կգան մեր միջնադարյան վանքերն ու գյուղական կենցաղը տեսնելու: