Ձորագյուղը սողանքի պատճառով շրջափակման մեջ է
asparez.am-ը գրում է. «Ձորագյուղն այս պահին շրջափակման մեջ է, գյուղացիները չեն կարողանում տեղաշարժվել`ճանապարհ չլինելու պատճառով, միայն մի ցեխոտ ճանապարհ կա, էն էլ միայն վիլիսով ու ամենագնաց մեքենաներով են կարողանում գնալ, նույնիսկ բեռնատարներ կան, որ այդ ճանապարհի համար անզոր են»,-ասում է Ձորագյուղի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը:
Լոռու մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանն ասում է, թե հունիսի 3-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին հորդառատ անձրեւների պատճառով ընդամենը փլուզում էր եղել, որը, տեխնիկայի հասնելուն պես, բացվել է՝ նախ միակողմանի, ապա հիմնական:
Մինչ ճանապարհի բացվելը՝ օգտագործվել է այլընտրանքային Դսեղ-Մարց-Ձաղիձոր-Ձորագետ ճանապարհը.
«Հիմնական դժվարությունն այն էր, որ ծանրաքարշ մեքենաները մնացել էին թունելում եւ տեխնիկային անցնելու տեղ չկար, որոնք դուրս եկան, գնացին դեպի Ալավերդի, երբ Վանաձորից եկած տեխնիկան հասավ՝ ճանապարհը բացվեց:
Մեր լեռնային ու ժայռոտ բնության մեջ այս եղանակին փլուզումներ շատ են լինում, ուղղակի, մենք չենք կարող նախօրոք որոշել, թե որտեղ կլինի փլուզում, որ մեքենաները մոտիկ կայանենք»:
Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ-Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման՝ միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է. Տրանսպորտի նախարարության ճանապարհաշինարարական վարչության մասնագետները եւ երկրաբանները տարածքը տեղում ուսումնասիրել են եւ պարզել. «Ոլորաններում վերջին շրջանում տեղի ունեցած սողանքի վտանգն այնքան մեծ էր, որ նույնիսկ մեր ուսումնասիրության ընթացքում մի մասը փլվեց, որոշվեց այդ ճանապարհը թողնել եւ վերականգնել 2011 թ-ին կիսատ թողած տարանցիկ ճանապարհը՝ Դսեղից աջ թեքվող՝ Ջաղացներից դեպի Ձորագյուղ միջպետական 4,2 կմ ճանապարհը: 2011թ-ին Վ.Աղաբաբյան շինարարական կազմակերպությունը սնանկ ճանաչվեց եւ ճանապարհն այդպես էլ չվերանորոգվեց»:
Մանրամասներն՝ այստեղ