Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը նամակ է ուղարկել ընտանիքին. նամակում 5 տող ջնջված է. ԳԱԼԱ
Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին ԳԱԼԱ-իլրագրողին հայտնել է Կարմիր խաչ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են նաև Ադրբեջանում գերի 5 հոգանոց հայ ընտանիքին: «Հանդիպման ժամանակ Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակվել են նամակներով: Հակոբն ընտանիքին նամակ է ուղարկել, իսկ ընտանիքի ուղարկած նամակն էլ Հակոբին են հանձնել»,- ասել է Զ. Ամատունին:
ԳԱԼԱ-ի լրագրողը խոսել է նաև Հակոբ Ինջիղուլյանի եղբոր՝ Հարություն Ինջիղուլյանի հետ, ով ասաց, որ նամակներն արդեն ստացել են: «4 նամակ ենք ստացել՝ ինձ, քրոջս, մորս, հորս ուղղված: Մորս ուղղված նամակում Հակոբը գրում է, որ ամեն ինչ լավ է, որ անգլերեն է սովորում, որ տեղափոխվի Եվրոպա: Բայց հինգ տող ջնջված է նամակից: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներից հարցնում ենք, թե ով է ջնջել, ասում են՝ Կարմիր խաչի մեր գործընկերները»,- նշում է Հ. Ինջիղուլյանը: Նրա խոսքով՝ մի տող էլ իր նամակից է ջնջված:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: