Բաժիններ՝

Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով քննարկում՝ ՊՆ-ում

Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2014թ. սկզբից մինչ օրս կատարված աշխտանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են վերջին մի քանի ամիսներին իրականացված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով:

Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիների և անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հարցերում:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30