Բաժիններ՝

Ս. Բալասանյանը՝ «ջիփով» փախնելու մասին. «Ինձ զանգում հարցնում են՝ Բալասանյան, էս ո՞ւր ես փախել». ԳԱԼԱ

Ինչպես հայտնի է՝ Գյումրու «Լաչինի միջանցք» կոչվող տարածքին հարակից տաղավարներում առևտուր իրականացնողները պահանջում էին հանդիպում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ տարածքին առնչվող վիճահարույց խնդիրը բարձրացնելու համար, քանի որ տարածքի հողային մասը համայնքապատկան է, իսկ «Պինգվին» ՍՊԸ-ն դատի է տվել առևտրականներին ու պահանջում է ազատել այն, քանի որ համապատասխան փաստաթղթերով տաղավարներն ընկերության սեփականությունն է, իսկ տարածքը՝ վարձակալած: Ըստ ԳԱԼԱ-ի՝ առևտուր իրականացնողներն էլ իրենց հերթին պնդում են, թե տարածքը նախկին քաղաքապետի որոշմամբ 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրվել է իրենց: Այսօրվա ընդունելությանը քաղաքապետն արտահերթ ընդունեց առևտրականներին ու վիրավորական տոնով դիմեց նրանց.

«Ես Ձեզ չեմ տեսել, ոնց կարող եք ասել, որ Բալասանյան Սամվելը փախավ, Բալասանյան Սամվելն էս քաղաքից տեղ չունի, մայրիկ ջան, բան որ ասում եք, հասկանալի է, որ էմոցիա կա, հացի խնդիր կա, դատական խնդիրներ ունեք, ինձ համար, որպես քաղաքապետ, իմ խնդիրն է օգնել, դուք չգիտեմ վերցնում եք, չգիտեմ ինչ եք անում, մի լսեք էդ թշնամիներին»,- նշել է Սամվել Բալասանյանը:

Առևտրականներից մեկն արձագանքել է. «Հա, բայց մենք ինչ անենք, որ «Պինգվին»-ից ասում են, որ Բալասանյանը մեր կողքն է, մեր բարեկամն է, Բալասանյանով մենք կերթանք»: Սամվել Բալասանյանը սակայն նշել է, որ այս պարագայում հարցը ոչ թե քաղաքապետարանն է լուծելու, այլ դատարանը:

«Դրա համար կա դատարան, համապատասխան դատական պրոցես է ընթանում, քաղաքապետն արդեն դատավո՞ր է դառել, թե՞ վերաքննիչ դատարան ենք դարձել: Քաղաքապետարանի հետ կապված ինչպիսի հարց կա, քաղաքապետարանը մասնակցություն կունենա, եթե մեզ գրություն գա, որ պետք է մասնակցենք, մենք ունենք համապատասխան բաժիններ, որոնց հետ դուք աշխատում եք, և ձեր հարցերի պատասխանները կտան, ոչ թե ասա՝ Բալասանյանը Ջիփը նստավ փախավ, Բալասանյանը փախնելու տեղ չունի, չի կարելի, ամբողջ Հայաստանով լրատվությունը տալիս է, ինձ էլ զանգում ասում են՝ Բալասանյան, ո՞ւր ես փախել»,- հայտարարել է Սամվել Բալասանյանը:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս