Բաժիններ՝

Ավտովթար՝ Երևանում. երկվորյակ եղբայրները հիվանդանոցում են. shamshyan.com

 shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 29-ամյա Սպարտակ Սահակյանը, վարելով Mercedes մակնիշի 20 ՏՍ 940 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորը՝ Ս. Սահակյանի 29-ամյա եղբայրը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ վարորդն ու ուղևորը երկվորյակ եղբայրներ են:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30