Բաժիններ՝

ԿԳՆ. Կրթական ոլորտում հայ-իրանական ռեսուրսն ամբողջությամբ չի օգտագործվում. Panorama.am

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռնակարին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է:

Ափսոսանք հայտնելով, որ ներկայումս և՛ հայկական, և՛ իրանական կողմից կրթական համատեղ ծրագրերի իրագործման ռեսուրսն ամբողջությամբ չի օգտագործվում, Ա. Աշոտյանը ներկայացրել է մի քանի գործնական առաջարկ, որոնք վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կրթաթոշակային ծրագրերին և կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք առնչվել են կրթության կազմակերպմանը, մասնավորապես լեզվի հետ կապված խնդիրներին:

Նախարարը դեսպանին ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման համակարգում ընթացող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանի պետական քաղաքականությունն այս ասպարեզում միտված է գիտական բաղադրիչի բարդացմանը, սակայն զուգահեռաբար համեմատաբար դյուրին կդառնա «փաստաթղթաբանությունը»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս