Սկանդալ՝ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստին. news.am
Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 13-ին, հերթական անգամ ընդմիջվեց սկանդալով։
Մեղադրող Վարդան Պապիկյանը կարդում էր Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, երբ մի բառի վրա կմկմաց, դատավոր Լեւոն Ավետիսյանը հուշեց նրան, ինչը քմծիծաղ առաջացրեց Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած ազատամարտիկների շրջանում։
Դատավոր Լեւոն Ավետիսյանը ընդհատեց Վարդան Պապիկյանին՝ ասելով, որ ծիծաղողը ոտքի կանգնի։
Ազատամարտիկներից ոչ ոք չարձագանքեց, իսկ դատավորն ասաց. «Մի մտեք կնգա փեշի տակ, տղամարդկություն ունեք, ասեք՝ ով ծիծաղեց»։
Ազատամարտիկ Յուրա Աթոյանը բարկացած ոտքի կանգնեց. «Ո՞վ կնգա փեշի տակ պահ կմտնի։ Մենք Սերժիկի փեշի տակը պահ չենք մտնի»։
Դատավորը պահանջեց, որ նա ներկայանա, ինչին ազատամարտիկը պատասխանեց. «Տո իմ անուն, ազգանունս քեզի լավ էլ հայտնի է, հետեւես մարդ կղրկես ավտոկայան, որ ինձի ահ տան։ Փեշի տակ դու կմտնիս»։