Բաժիններ՝

Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը իր աջակցությունն է հայտնում Հայկ Կյուրեղյանին և կոչ է անում պաշտպանել նրան

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Կուրեղյան… Բոլորդ իմացեք այս տղայի անուն, ազգանունը: Ավելացավ ևս մեկ քաղբանտարկյալ, ևս մեկ հերոս:

Հայկի արարքը դեռ ազվությունը սրտի փոքր անկյունում պահած իսկական հայի արարք էր: Այո՛, միգուցե նա որոշ հարցերում համակարծիք կարող է և չլինել Շանթ Հարությունյանի հետ, բայց նա իր մեջ ազնվություն գտավ, անձնազոհ եղավ հանուն արդարության: Կապ չունի՝ կիսո՞ւմ է Շանթի մտքերը, թե՞ ոչ, նա ասաց, որ սխալ է Շանթին դատելը, ես խանգարելու եմ, ու փորձեց: Կալանավորվեց, դարձավ քաղբանտարկյալ:

Հայկի քայլը նաև նշան էր, ցուցում էր բոլորին: Նա օրինակ է բոլոր Շանթին ազատող ցանկացողների համար:

Շատ շատերին եմ տեսել, որ ասում են՝ գնանք զինված ապստամբության միջոցով ազատենք Շանթին ու տղերքին, բայց ո՞նց անենք, ո՞ւմ հետևից գնանք, ո՞վ լիդեր լինի: Լսե՛ք: Տղեն սենց պիտի՛ լինի: Տղեն մեծ-մեծ չպիտի՛ խոսա, տղեն պիտի՛ ասածը անի:

Իսկ Հայկը նույնիսկ չէր խոսում Շանթին ազատելու մասին, աչքի չէր ընկնում կոչերով, ակտիվություն չէր ցուցաբերում, բայց արեց նման քայլ: Ինքն իր համար, իր առաջնորդությամբ փորձեց արդարությունը վերականգնել: Դե հիմա կտեսնենք էն մեծ-մեծ խոսացողներին, թե ինչ կանեն: Բոլորը տեսան, որ միայնակ էլ կարող են գործ անել: Եվ ամենակարևորը՝ Հայկը անձնազոհ էր: Հայկը չվախեցավ դժվարություններից, և դարձավ քաղբանտարկյալ:

ՓԱ՛ՌՔ ՀԱՅԿԻՆ, ՓԱ՛ՌՔ ՀԵՐՈՍԻՆ:
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը իր աջակցությունն է հայտնում Հայկին, և դիմում հանրությանը կոչով, որ այլևս իրեն չպաշտպանեն, թող բոլորը Հայկին պաշտպանեն:
Ազատություն քաղբանտարկյալներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս