. «Ուրեմն մեր ընկերությունը պայմանագիր է ստորագրել «Հայռուսգազարդի» հետ։ Պայմանագրի մեջ նշված չէ գազի արժեքը, ես պարտականություններ ունեմ, բայց պայմանագրի մեջ գինը նշված չէ։ Պայմանագիրը դեռ չեմ կնքել, հարցն այն է, թե ոնց կարող ես գնալ խանութից բան առնել աոանց գինը իմանալու, աբսուրդ ա։ Ես դիմեցի, ասում են չե՞ք լսել հեռուստացույցով, ասում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է դա ներկայացնում, պայմանագրեր կազմում, ասում եմ՝ իսկ ինչո՞ւ պայմանագրի մեջ զետեղված չի»:
Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն Է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։ Մինչև դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր ևս կփոխանցվի Ռուսաստանին։
2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մեղադրյալ Է. Վ.-ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեձոր համայնքի ղեկավար, 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Նոյեմբերի 20-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ Բանավան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Կարեն Մարգարյանը:
Ոստիկանական մեքենաների շարասյունը ֆինանսների նախարարության շենքից ձգվում է մինչև Հանրապետություն փողոցի խաչմերուկ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում:
Քաղաքակրթությունն ու լավ ապրելու ձգտումն այստեղի երիտասարդներին նույնպես գրավում ու տանում են օտար ափեր:
Նմանատիպ պնդումները բացառելու նպատակով այդ նշանի շրջակայքում կատարվել է թփերի սանիտարական էտում։
«Հայաստանում վերջերս տեղի ունեցած` էլեկտրամատակարարման խափանման պատասխանատուն ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն է, որին պետք է հենց դրա համար միանգամից հեռացնեին աշխատանքից»:
Թունավորվել են Ա. Ա.-ը (ծնվ.1962թ.), Զ. Բ.-ը (ծնվ.1959թ.), Հ. Մ.-ը (ծնվ.1931թ.), Ն. Ս.-ը (ծնվ. 1990թ.), Խ. (ծնվ.1963թ.), Ն. (ծնվ. 2007թ.) և Զ. Ասադյանները (ծնվ.2009թ), ովքեր տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Երբ տեղական արտադրություն չկա, գումարը երկրի ներսում չի շրջանառվում, չի լինում ապրանքի որակ, բիզնեսի շարունակություն չի լինում, մարդկանց վիճակն ավելի վատ է լինում: Հարկավոր են ընդամենը լուրջ տնտեսվարողներ, որ նստեն հաշվեն, մտածեն այս երկրի զարգացման մասին:
Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանային դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանն առճակատման չհասավ:
Տաքսու վարորդը հափշտակել էր խաղատուն տեղափոխած ուղևորուհու ոսկեղենն ու դրամապանակը:
Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա «Ստուկաչ» կամանունով հայտնի (հայրենի գյուղում նրան ճանաչում են նաեւ «Թեփ Արմեն» մականունով) Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալված Նժդեհ Ենոքյանը եւ Ցոլակ Ենոքյանը տեղափոխվել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝ Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ անգամ հիմնավոր կասկածը:
Պարզվել է, որ ժամը 21:00-ի սահմաներում, նշված փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Բարիս Բիլյանին և թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Գողացել էր եղբոր և նրա կնոջ ոսկեղենը:
Ձմռան ամիսներին աղետի գոտու ու մասնավորապես Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար վառելիքի հայթայթումը դառնում է համար մեկ խնդիրը:
Կիրովի անվան մանկական զբոսայգում՝ այգին մարմնավաճառներից ազատելու և երեխաներին վերադարձնելու պահանջով սկսված ստորագրահավաքը նոր թափ է ստանում: Այգում հավաքված երիտասարդները կայքի թղթակցին ասել են, որ պատրաստվում են վաղը նամակ հանձնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Արմնյուզ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ է թափառում: 15 րոպե անց թափառող կենդանիների որսորդը դեպքի վայրում է եղել, վնասազերծել են վայրկյանների ընթացքում` հատուկ գործիքով:
Կիևյան կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով կամջից:
Վրաերթի ենթարկվածը, ով մայրուղին անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով տեղում մահացել է:
Իջեւանում հին հացը վաճառվում է 150 կամ 100 դրամով: Բնակիչներ կան, ովքեր հնարավորություն չունեն նույն տեսակի թարմ հացը 200 դրամով գնելու: Հացի արտադրամասերում լավ գիտեն հին հաց գնողների սոցիալապես անապահով վիճակը:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն արդեն կապ է հաստատել նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողների հետ, որոնք էլ իրենց հերթին դիմել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն։
Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։
Նոյեմբերի 21-22-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ժամը 18:40-ին Վրաստանի հանրապետության ՆԳ ԱԻ Դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Մառնաուլի շրջանի Կոդա գյուղի մոտ «Մերսեդես» մակնիշի 33 DS 024 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ս. Ե.-ը տեղափոխվել է Մառնալուլի բժշկական կենտրոն:
1989 թ. ծնված Մհեր Ե.-ն և նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել և ոչնչացրել են իր անասնագոմի հարևանությամբ գտնվող 30.000 հատ խոտի հակերը` պատճառելով 30.000.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում: