
Նոր Գեղիում գազի արտահոսքից թունավորման դեպք է գրանցվել

Նոյեմբերի 20-ին, ժամը 23.00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք, ինչից թունավորվել են Ա. Ա.-ը (ծնվ.1962թ.), Զ. Բ.-ը (ծնվ.1959թ.), Հ. Մ.-ը (ծնվ.1931թ.), Ն. Ս.-ը (ծնվ. 1990թ.), Խ. (ծնվ.1963թ.), Ն. (ծնվ. 2007թ.) և Զ. Ասադյանները (ծնվ.2009թ), ովքեր տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: Այս մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից: