Բաժիններ՝

«Ստուկաչ» մականունով Արմեն Եփրեմյանի սպանության գործով մեղադրյալները տեղափոխվել են մեկուսարան

Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա «Ստուկաչ» կամանունով հայտնի (հայրենի գյուղում նրան ճանաչում են նաեւ «Թեփ Արմեն» մականունով) Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալված Նժդեհ Ենոքյանը եւ Ցոլակ Ենոքյանը տեղափոխվել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին տեղեկացնում է  NEWS.am-ը:

Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Ենոքյանը: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը կայքի  թղթակցի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը եւ տեղեկացրել, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածի հատկանիշներով` (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաեւ զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետեւանքներ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս