
Երևանի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի 605-րդ սենյակում:
Ամբողջությամբ այրվել է մեկ մահճակալ՝ ներքնակով:
Ներսում գտնվել է Է. Ն.-ը (ծնվ. 1940թ.), ով հրդեհի հետևանքով չի տուժել և տեղափոխվել է այլ հիվանդասենյակ: