Որ Պուտինը գոհ մնա
«Հայկական Ժամանակը» գրում է. Հայաստանի «ռուսաֆիկացումը» մի այնպիսի թափ է հավաքել, որ արդեն դժվար է կռահել, թե մինչև ուր դա մեզ կհասցնի։ Գործող իշխանությունը բոլորովին վերջերս Գյումրիի մի հսկայական մասը դարձրեց ռուսական 102-րդ ոազմաբազան սպասարկող տարածք, և հիմա արդեն հերթը Երևանինն է։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու հարցը։ Հարցի ձևակերպումից դա ակնհայտ չի երևում։ Այն ձևակերպված է այնպես, որ ռուսական ռազմաբազային է փոխանցվում Երևանի «… Արշակունյաց փողոցի N7 ռազմական ավանը (ուղղաթիռային սավարնակախմբի (էսկադրիլիայի) կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները եւ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ) դրանք ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում։ Իսկ ցանկում նշված տարածքի կոնկրետ տեղաբաշխումը սահմանված է փողոցների անուններով՝ Արշականյաց փողոց, Արարատյան փողոց, և Շիրակի փողոց։ Հենց այս երեք փողոցներով էլ պարփակվում Է Էրեբունի օդանավակայանն իր հարակից տարածքներով՝ ավելի քան 10 քառակուսի կիլոմետր։
Օդանավակայանը հիմա էլ օգտագործվում Է ռուսական ռազմաօդային ուժերի կողմից։ Սակայն այս որոշմամբ այն կդառնա ռազմակայանի սեփականությունը։ Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն Է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։ Մինչև դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր ևս կփոխանցվի Ռուսաստանին։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում