
Ահազանգ է ստացվել ինքնասպանության փորձի վերաբերյալ (լրացված)

Նոյեմբերի 20-ին, ժամը 20.07 ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով կամջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: ԱԻ նախարարույունից հայտնում են, որ ոստիկանների և փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի բնակիչ Արսեն Մովսիսյանի ինքնասպանության փորձը: