
Գյուղապետը մեղադրվում է կանանց նկատամբ բռնի գործողություններ կատարելու մեջ

tesankyun.am-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեձոր համայնքի ղեկավար, 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Բացի այդ, նույն օրը , մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքները պարզելու նպատակով Ս. Սաֆարյանը գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի առանձնատուն, որտեղ վերջինիս հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության եւ քաշքշուկի, որի ընթացքում Ս. Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին եւ վերջինիս դստեր՝ 1990 թ. ծնված Անի Օրդյանի մարմնի մասերին, նրանց պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ըստ «Դատալեքս» կայքի ՝ Այգեձոր գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Գեղեցիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին Այգեձոր գյուղի մանկապարտեզում շուրջ 15 րոպե տեւողությամբ վիճաբանել եւ հայհոյանքներ է հասցրել մանկապարտեզի տնօրեն Նվարդ Գյուլումյանին, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի եւ թիկունքի շրջանում, մանկապարտեզի սենյակում դրված աթոռներից մեկը նետել է վիճաբանության ձայներից մանկապարտեզ եկած Ն. Գյուլումյանի ամուսնու՝ Սլավիկ Ղարսայանի ուղղությամբ:
Մանրամասները այստեղ`