
ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի 41 աշխատակիցներ պահանջելու են Եվգենի Բիբինի հրաժարականը

ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի 41 աշխատակիցներ, այլ աշխատողների հետ միասին, նոյեմբերի 21-ին պահանջելու են ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականն ու նամակ-խնդրագիր են ուղղելու ՀՀ նախագահին` աջակցության խնդրանքով:
«Հայաստանում վերջերս տեղի ունեցած` էլեկտրամատակարարման խափանման պատասխանատուն ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն է, որին պետք է հենց դրա համար միանգամից հեռացնեին աշխատանքից»,- Yerkir.am-ին ասել է ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Սակարյանը: Որովհետեւ, ըստ նրա, հենց Բիբինը պետք է ենթակայանները ստուգել տար, ներդրումներ աներ, որ այդ ենթակառուցվածքները սարքին լինեին, մեխանիզմն աշխատեցվեր, բայց չի արել: Իսկ Բիբինին ոչ միայն չհեռացրեցին զբաղեցրած պաշտոնից, այլև նա է շարունակում ՀԷՑ-ի մի ամբողջ` խոշոր սպառողների դեպարտամենտը փակել եւ 41 աշխատակցի զրկել աշխատանքից:
Հոկտեմբերի 18-ի առավոտյան ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի 41 աշխատակիցները հանկարծ իմացան, որ արդեն գործազուրկ են: Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող «Հայկական էլեկտրական ցանցերի» խոշոր սպառողների բաժնի աշխատակիցներն այդ օրը առավոտյան ընկերության անվատնգության աշխատակիցներից էին իմացել, որ իրենք այլևս չեն աշխատում ՀԷՑ-ում, համապատասխանաբար` անվտանգության ծառայությունը պարզապես չէր թույլատրել նրանց մուտքը իրենց աշխատանքի վայր` գրասենյակի շենք:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: