
Մեղադրյալի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել

2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մեղադրյալ Է. Վ.-ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազը հարուցել է քրեական գործ, որը նախաքննությունը շարունակելու համար ուղարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն