
Ոստիկանությունը պարզաբանում է

«Հրապարակ» օրաթերթի 2013 թ. նոյեմբերի 12-ի համարում հրապարակված «Ագարակում արագաչափը թաքցրել են» հոդվածի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31.850 կ/մ-ին Ագարակ գյուղի տարածքով անցնող հատվածում տեղադրված 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանի շրջակայքում թեև առկա են եղել ծառերի թփեր, սակայն դրանք որևէ կերպ չէին կարող խոչընդոտել ճանապարհային նշանի տեսանելիությանը։
Այն տեղադրված է հաստատված նորմերին համապատասխան և բավարար չափով տեսանելի է տրանսպորտային միջոցների վարորդների համար։
Նմանատիպ պնդումները բացառելու նպատակով այդ նշանի շրջակայքում կատարվել է թփերի սանիտարական էտում։
ՀՀ Ոստիկանություն