
Վլադիմիր Գասպարյանը Հնդկաստանի դեսպանին խոստացել է բացահայտել Դենիշ Բաբուի հետ կատարված ողբերգությունը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն արդեն կապ է հաստատել նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողների հետ, որոնք էլ իրենց հերթին դիմել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռանանջայ Անանդը:
Ռանանջայի խոսքով` դեռ պարզ չէ, թե երբ են գալու Դենիշի ծնողները: Նույնն ասել է նաև Դենիշի ընկերը, որը խնդրեց անունը չհրապարակել:
Աստղիկ Աղաջանյանի ընկերները կայքի թղթակցին հայտնել են, որ աղջկան արդեն հիվանդանոցից դուրս են գրել, և այժմ գտնվում է ոստիկանների հսկողության տակ: Աղջիկը ոչ մի հարցի չի պատասխանում, բոլոր հարցերին միայն պատասխանում է՝ «լավ եմ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ News.am-ի