Ստիպում են «գազի պատասխանատուի» նոր հաստիք ստեղծել
«Հայկական Ժամանակ» օրաթերթն ահազանգեր է ստանում տարբեր ընկերություններից այն մասին, որ իրենց զանգում ստիպում են նոր հաստիք ստեղծել «գազի պատասխանատուի» և տվյալ անձի լուսանկարն ու ու անձնական տվյալները ներկայացնել «գազի» գրասենյակ։ Ընդ որում, գանգահարողները բավականին «հետևողական» են և նրանք նույնիսկ մի քանի անգամ մերժում ստանալուց հետո կրկին զանգահարում են ու պահանջներ ներկայացնում։ Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը «Հայռուագազարդի» պատասխանատուներից մեկնաբանություն է խնդրել, թե արդյոք հիմնարկներում նման հաստիք ունենալը պարտադիր է։ «Հայռուսգազարդում» նշել են, որ նման պարտադիր պահանջ գոյություն ունի։ Գրում է թերթը և հավելում. Երեկ, «ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ մի քանի ընկերություններ պայմանագիր են կնքել «Հայռուսգազարդի» հետ, սակայն պարզվել է. որ պայմանագրում գազի սակագինը նշված չէ։ Մասնավորապես, Խորեն Մովսիսյանը. ում ընկերությունը դրանց թվին է պատկանում, թերթի հետ զրույցում պատմել է. «Ուրեմն մեր ընկերությունը պայմանագիր է ստորագրել «Հայռուսգազարդի» հետ։ Պայմանագրի մեջ նշված չէ գազի արժեքը, ես պարտականություններ ունեմ, բայց պայմանագրի մեջ գինը նշված չէ։ Պայմանագիրը դեռ չեմ կնքել, հարցն այն է, թե ոնց կարող ես գնալ խանութից բան առնել աոանց գինը իմանալու, աբսուրդ ա։ Ես դիմեցի, ասում են չե՞ք լսել հեռուստացույցով, ասում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է դա ներկայացնում, պայմանագրեր կազմում, ասում եմ՝ իսկ ինչո՞ւ պայմանագրի մեջ զետեղված չի»,- ներկայացնում է Մովսիսյանը։ Թերթի զրուցակիցը նաև հայտնել է, որ միայն իր պարագայում չէ բացառություն, նաև այլ ընկերությունների պարագայում, գազի գինը նշված չէ…
«ՀԺ»-ն, իհարկե, զանգել է «Հայռուսգագարդ» և խոսել մամուլի հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանի հետ, ով իրավական վարչության աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո փոխանցել է, որ պայմանագրի օրինակելի ձևը կազմվում է Հանրային Հանձաժողովի կողմից։ Այստեղից «ՀԺ»ին հայտնել են, որ գազի գինը սահմանվում է ՀԾԿՀ-ի կողմից և այն պայմանագրով չի որոշվում։
Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում