
Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ավտոճանապարհին

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00–ի սահմաններում, Սևան քաղաքի բնակիչ 52-ամյա Նորայր Գրիգորյանը վարելով ГАЗель մակնիշի 1368 Լ համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը, ով մայրուղին անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով տեղում մահացել է: Ոստիկանությունը պարզել է, որ վրաերեթի ենթարկվածը Գոհար Շահնազարյանն էր, ով ըստ տեղեկությունների աշխատում էր «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում:
Ամբողջությամբ` սկզբանղբյուր կայքում: