
Թշնամական հարաբերություններ և 30 միլիոնի նյութական վնաս

Նոյեմբերի 19-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոտի դեզ է այրվում:
Մեկնած օպերատիվ խմբին 1963 թ. ծնված Գևորգ Մ.-ն հաղորդում է տվել, որ իր հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացին`1989 թ. ծնված Մհեր Ե.-ն և նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել և ոչնչացրել են իր անասնագոմի հարևանությամբ գտնվող 30.000 հատ խոտի հակերը` պատճառելով 30.000.000 դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մհեր Ե.-ն ժամը 22.20-ին բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: