Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարա ծքում առանց տեղումների եղանակ Է:
«Այսօր ասել, այդպես հայտարարություն անել, որ դա անվտանգ չէ, մեղմ ասած, դա իրականությանը չի համապատասխանում: Որովհետեւ ամեն մարդ պետք է հայտարարություն անի այն ոլորտի մասին, որտեղ ինքը կոմպետենտ է, որտեղ որ կոմպետենտ չէ… ես էլ հարցնում եմ համապատասխան մասնագետներին, մասնագետներն այդտեղ աշխատել են շատ երկար ժամանակ: Բոլորս, ես էլ եմ եղել, փոխվարչապետն է եղել, նախարարն է եղել, մասնագետները, նախագծային 2 ինստիտուտ է աշխատել, եւ լուծումը գտնվել է»:
Ժամը 22:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի դիմաց Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Միսակ Մելքումյանը իր կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 12 MM 345 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 53-ամյա Արմենակ Հակոբյանի վարած Hyundai մակնիշի 43 98Տ համարանիշի ավտոբուսին:
Կինը հայտնել է նաև, որ կատարվածի համար զղջում է: Նրա դուստրը՝ տուժողը, ևս հայնել է այն մասին, որ մայրը իրեն 3-4 անգամ ձեռքով հարվածել է և կապտուկներով ճանապարհել դպրոց:
Անախորժությունները շարունակում են հետապնդել 32-ամյա «օրենքով գող» Նիկո Դգեբուաձեին, որը քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Նիկա Գագրինսկի։ Նախանցած շաբաթ նա հայտնվել է մի տհաճ պատմության մեջ, որը կարող է բացասական ազդեցություն թողնել երիտասարդ քրեական հեղինակության հետագա կարիերայի վրա։
Ա. Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հունիս ամսին Կապան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի հարևանությամբ գտնվող այգետնակում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած տուժողի հետ:
Իմ տանը ավանակներ չկան, կան ավանակների արձաններ, արձանիկներ, խաղալիքներ` խոսող, պատասխանող, պարող… տարբեր տեսակի խաղալինքեր կան և իմ տուն եկողը կամա թե ակամա հայտնվում է դրանց միջավայրում…
Ավազակային հարձակում տաքսու վարորդի նկատմամբ:
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանում բնակչության բնական աճը տարեցտարի նվազում է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թվականին ՀՀ բնակչության բնական աճը կազմել է 14881 մարդ, մինչդեռ 2011-ին 15377 էր, 2010-ին՝ 16904 մարդ:
ՄԻԵԴ-ը նաեւ կոչ է արել Ֆրանսիային` հրաժարվել ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելուց:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Գագիկ Կ.-ն Գյումրի քաղաքի շուկայից բերման է ենթարկվել բաժին:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բջջային հեռախոսն ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի համար դժվար է թվարկել մոտ 60 տարի առաջ կառուցված և 4 մասնաշենքից բաղկացած բժշկական կենտրոնի խնդիրները: Դրանք սկսվում են կոյուղագծերից և ավարտվում բուժսարքավորումների մաշվածությամբ:
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Այս պահի դրությամբ նրանք գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ ոստիկաները որևէ իրավական հիմք չեն ներկայացնում նրանց բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստվել Վարդան Պետրոսյանի գործը քննող քննչական խմբի ղեկավար Հայկ Հակոբյանի վերաբերյալ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 44 շենքի 8-րդ բնակարանում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում:
Այս օրերին, երբ վառելափայտ էինք բաժանում, ամեն օր հանդիպում էինք այնպիսի անօգնական վիճակում գտնվող ընտանիքների, որ չէինք կարող ակամայից չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ, թե լավ, եթե նրանց չտրամադրեինք վառելիք, ինչպես էին դիմանալու հատկապես գիշերային ժամերին, երբ ցուրտը հասնում է մինչև 22 աստիճանի:
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Մոսկվայի Գոլովինսկի շրջանային դատարանը նախորդ հինգշաբթի օրը հրապարակել է 61-ամյա վրացի «օրենքով գող» Միրոն Գորգիձեի (Միրիկո) դատավճիռը։ Վերջինս մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով թմրանյութ պահելու մեջ և դատապարտվել 3 տարի 4 ամիս ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։
«Ծեծկռտուք չի եղել, դրանք սուտ լուրեր են և զրպարտություն: Ինչ վերաբերում է Անիկ Մ-ի և Սիրանուշ Զ-ի հետ կապված միջադեպին, ապա եղել է քննարկում և անհամաձայնություն»:
Դեկտեմբերի 16-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը ժամը 14.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Սանիկը` որ չարդարացրեց քավորի սպասելիքները:
«Դուք մեզանից ուզում էիք 10.000 դոլար, բայց մենք ձեզ տվեցինք 2 միլիոն դրամ ու խոստացաք՝ գնում եմ քաղմաս՝ բողոքս հետ վերցնեմ: Բայց բողոքը հետ վերցնելու փոխարեն նորից բողոքեցիք ու 17 տարեկան երեխուն տարան գաղութ»(նկատի ունենալով Աբովյան քաղաքում գտնվող անչափահասների գաղութը):
Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1980 թ. ծնված Լուսինե Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, ամուսինը` 1969 թ. ծնված Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Գյուղ մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Պավել Եղիազարյանի գլխավորությամբ, իրենց տանը կախված վիճակում հայտնաբերել են 48-ամյա Արմինե Թարվերդյանի դին:
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել 1978 թ. ծնված Արթուր Օ.-ն, որը ներկայացրել է իրեն պատկանող «Ատմագա» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որի վրա առկա է եղել կառուցվածքային փոփոխություններ` նմանեցվելով մարտական հրազենի: