Բաժիններ՝

Ադրբեջանը Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 հոդված է խախտել. «Փաստինֆո»

Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի զավակները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում են այդ երկրի իշխանությունների խողմից իրենց հոր նկատմամբ թույլ տված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 5 խախտում: Այս մասին գրում է  «Փաստինֆոն»:

«Դիմողների կողմից վիճարկվում է ՄԻԵԿ 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների, անմարդկային եւ նսեմացնող վերաբերմունքի արգելք), 5-րդ (անձնական ազատության եւ անվտանգության իրավունք), 13-րդ (ՄԻԵԿ նախատեսված իրավունքների խախտման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածներով նախատեսված խախտումները»,- «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նա, ի դեպ, ՄԻԵԴ- ում ներկայացնելու է Խոջոյանի զավակներին` «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի կողմից:

Խոջոյանի ընտանիքի մյուս ներկայացուցիչը Քրիստինա Գևորկյանն է` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930