
«Քցել է դատապարտյալին»․ ՔԿ վարչությունից պնդում են՝ պաշտոնյային վարկաբեկում են. epress.am

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի փոխտնօրեն Սամվել Բաբայանը «քցել է» այդ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Այս մասին Epress.am-ին փոխանցել են ՔԿՀ-ից։ Կայքի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, որ պաշտոնյան և դատապարտյալը նախապես համաձայնել են ապօրինաբար հեռախոսներ բերել ՔԿՀ և դրանք վաճառել պատիժը կրող կալանավորներին՝ կիսելով շահույթը։
Այս նպատակով դատապարտյալն իր «դրսի» ընկերների աջակցությամբ ՔԿՀ է բերել մի քանի միլիոն դրամ ընդհանուր արժեք ունեցող բջջային հեռախոսներ և բաժանել դատապարտյալներին։ Սակայն, չհասցնելով գումարները ստանալ և ոչ մեկից, դատապարտյալն իմացել է, որ իրեն տեղափոխում են մեկ այլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ։
Իր ազատազրկման տարիների ընթացքում այդ դատապարտյալին առաջին անգամ են տեղափոխել, և, ըստ կայքի աղբյուրի, տեղափոխումը կապված է եղել հեռախոսների հետ։
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Epress.am-ին ասել է, որ առաջին անգամ է լսում նման դեպքի մասին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: