Բաժիններ՝

Մանրամասներ` Լաչինի միջանցքում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Շուկայի Լաչինի միջանցք կոչվող տարածքում իսկական իրարանցում էր: Առևտուր իրականացնողները մեծ արագությամբ հավաքում էին իրենց ապրանքներն ու վախեցած փորձում լքել տարածքը: Կրակն ու ծուխը փակել էին տեսանելիությունը:

Հրմշտոցների ու բղավոցների հետ մեկտեղ այս մարդիկ շեշտում էին, որ Լաչինի միջանցքի գերբեռնվածության պատճառով ստիպված են եղել երկար սպասել փրկարարական վարչության աշխատակիցներին: Ականատեսները պատմում են, որ հրշեջ մեքենան նշված վայր հասնել չէր կարողանում՝ ճանապարհն էր փակ:

Հրդեհը նախ բռնկվել էր երկհարկանի տան տանիքում, այնուհետ շատ մեծ արագությամբ տարածվել: Ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ կրակի բռնկման պատճառը եղել են հոսանքալարերերը:

Դեպքի վայրում աշխատանքներ էին իրականացնում ոստիկանության ստորաբաժանումներն ու շտապբուժօգնության աշխատակիցները: Շիրակի մարզային փրկարարական վարչության մեկ մարտական հաշվարկին օգնության հասավ նաև երկորդը, այնուհետ՝ երրորդը և այսպես շարունակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս