Աշոտ Գրիգորյանը գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում՝ դժգոհել է փաստաթղթեր ներկայացնելու եւ ավտոմեքենան չթույլատրված վայրից տեղափոխելու պահանջից, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ,քաշքշել, պատռել է Ս. Ռամազյանի ծառայողական համազգեստը, ապա հարվածել եւ վերջինիս առողջությանը պատճառել է թեթեւ վնաս:
Սահմանադրության օրը՝ Երևանում (ֆոտոշարք)
Հայանիստ գյուղի բնակիչ Արտյոմ Սարգսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ նույն գյուղի բնակչուհու անասնագոմից գողություն կատարելու համար:
Կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դեռ սպասում և ստանում են օգնություններ ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների կողմից: Հերթական օգնությունը մարզի 100 տոկոսով տուժած համայքների առավել անապահով ընտանիքներին հատկացրեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունը:
Ցավոք՝ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտելու ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, և ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս:
Տոնական օրերի ընթացքում վերամշակող ձեռնարկությունները կշարունակեն ծիրանի մթերումները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսոթւյան փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով: Գազի գնի բարձրացման պատճառով բնակչության համար 8 դրամով կթանկանա նաեւ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:
Գևորգ Բաբաքյոխվյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի հոկտեմբերի 07-ին փաստացի ամուսնացել է Մասիս քաղաքի բնակչուհի, 1997-ին ծնված Արմինե Նահապետյանի հետ և Սայաթ-Նովա գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրը գիշերը ու դրանից հետո, մինչև Արմինե Նահապետյանի 16 տարին լրանալը` 2013-ի փետրվարի 4-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Արմինե Նահապետյանի հետ:
Վահագն Կիրակոսյանը 2011-ից աշխատելով «Աբովյանի ԲԿ» ընկերության առողջության առաջնային պահպանման բաժնում՝ որպես բժիշկ-ուրոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ՝ 2012-ի մայիսի 19-20-ը գտնվել է հերթապահության մեջ վիրաբուժական բաժանմունքում:
Այսօր առավոտյան ժամը 11-ին մոտ Մոսկվայի Իլյինսկի մայրուղում վթարի է ենթարկվել «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Mercedes» ջիպը: Ղեկի մոտ եղել է Կարեն Շահնազարովը:
Ես գտնում եմ, որ այնտեղ կատարված խուզարկության ժամանակ թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն են տվել ցանկության դեպքում տանը գտնվող զենքերը թաքցնել: Եվ այն զենքերը, որոնք որ այնուամենայնիվ առգրավվել են խուզարկության ընթացքում, Ոստիկանությունը դրանք ձևակերպել է՝ որպես կամովին ներկայացված, ինչը շատ կոպիտ խախտում է:
Դիմելով Նախագահին՝ նախկին տնօրենը խնդրում է իրեն մի փոքր անկյուն տրամադրել՝ Արմավիրի մարզից և այդ միջավայրից հեռանալու համար։ «Հայրենիքն իմն է, բայց երկիրը՝ ոչ»,- վրդովված ասել է Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրենը:
«Էշ եմ, էշ, ախր ես ո՞նց ծանոթացրեցի աղջկաս դրա հետ: Բոլորն ասում էին` դու դրան ոնց ես աղջիկ տալիս, ես էլ չէի պատկերացնում, մտածում էի`լավ տղա է, աշխատող, տուն պահող: Բայց հետո պարզվեց, որ մի անգամ էլ է ամուսնացած եղել. Տաթոս նախկին կնոջ նամակն էր գտել, գրել էր` իմ կյանքն ավելի կարեւոր է, քան Տիկոյի սերը: Տիկոն հետո մեզ հպարտությամբ պատմում էր, որ նախկին կնոջը ծեծել ա, որովհետեւ հեռախոսով ժամերով մոր հետ էր խոսում»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արարատի մարզի Ոսկետափ գյուղում բնակիչները մեկ ամիսից ավելի է ջուր չունեն:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Ա. Նուրբեկյանը, 1991 թ. ծնված Գ. Ռանյանը, 1992 թ. ծնված Ա. Սահակյանը և 1991 թ. ծնված Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում:
Ազատազրկված անձինք քնում են նույն փայտյա մահճակալների վրա: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հացադուլ հայտարարած անձինք չեն մեկուսացվել և պահվել են ընդհանուր խցերում, որտեղ նրանք ականատես են եղել այլ բանտարկյալների սնվելու գործընթացին:
Ալավերդում 4-ամյա երեխային ջրից դուրս են բերել գրեթե անշնչացած:
Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կառավարությունն առաջարկել է խմբագրական մի շարք փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևաում: Մի քաղաքացի, ում տվյալները ճշտվում են, Վազգեն Սարգսյան փողոցում, ըստ տեղեկությունների, ապակե տարայով, որի մեջ եղել է բենզին, խփել է գլխավոր դատախազության դռանը, ինչի հետևանքով կրակ է առաջացել: Դեպքի վայրում է գտնվում անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Ես կարծում եմ քաղաքապետարանը կարող էր շատ ավելի բարոյական դիրք գրավել: Իրենք պետք է նախաձեռնող լինեին, ոչ թե հասարակությունը: Հասարակության ընդվզումը որոշ չափով մարելու նպատակով հենց ինքը՝ քաղաքապետարանը կարող էր առաջարկել նման հուշաքար տեղադրել այդտեղ ի հիշատակ սպանված սպայի»:
Հերիքնազ Ղազարյանի կողմից խաբեությամբ Արմեն Ղարիբյանից և Անահիտ Հակոբյանից զգալի չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ժ.Մովսիսյանի 2012թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի՝ խարդախություն, հատկանիշներով:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցավ ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի փողոցի բնակիչներին՝ ասելով. «Ո՞ւմ էի խոստացել նիստից հետո հանդիպել»:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում գտնվող կիսակառույց շինության սենյակներից մեկում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր՝ պահունակով և 7,62 մմ տրամաչափի հրացանի փամփուշտներով, «ՌՊԳ-22» տիպի մեկանգամյա նռնականետ, «ՌՊԳ-7» տիպի նռնականետ, «ՉԶ-527» տիպի ակոսափող կարաբին` դատարկ պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 6.247, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 5.311 փամփուշտ, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 340 փամփուշտ….
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հավաքված ակտիվիստները մեզ հետ զրույցում ասացին, որ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները բերման են ենթարկել բռնի ուժով:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Հարսնքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով ռեստորանային համալիրի մոտ՝ ի նշան բողոքի պառկել էր գետնին:
Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամ Հաբեթ Մովսիսյանը:
Ի պատասխան Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և նրա հանրային կապերի գծով պատասխանատուի հերքումների՝ կապված Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների քանդման և ոչնչացման փաստերի վերաբերյալ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդումների և դրա առնչությամբ ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունների հետ՝ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.